Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայորդյաց տների համերգային ծրագիրն ու ցուցահանդեսը

Հայորդյաց տների համերգային ծրագիրն ու ցուցահանդեսը
27.11.2017 | 13:38

Նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը (Դավիթ Բեկի 60) տեղի կունենա Հայորդյաց տների միացյալ համերգային ծրագիր հանդիսություն և ցուցահանդես:


Միջոցառմանը մասնակցելու են ութ Հայորդյաց տների գեղարվեստական, դեկորատիվ-կիրառական, գեղանկարչության, ավիամոդելային և սպորտային դասարանների սաները, որոնք ցուցասրահում ներկայացնելու են իրենց աշխատանքներն ու ձեռքբերումները: Ապա դահլիճում տեղի կունենա գեղարվեստական հանդիսություն՝ երգչախմբային, փողային նվագախմբերի, պարային, կրկեսային և հարվածային գործիքների դասարանների սաների մասնակցությամբ: Միջոցառմանը իրենց ներկայությամբ կպատվեն ՀՀ Մշակույթի նախարար` Արմեն Ամիրյանը, պետական և մշակութային գործիչներ, ժողովրդական և վաստակավոր արտիստներ, մասնագետներ:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ